15.08.2020 12:01

Անգլիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը

Անգլիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ճանաչվել է Պրեմյեր լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:

23-ամյա Ալեքսանդր-Առնոլդը  ավարտված մրցաշրջանում երկրորդ լավագույն ասիստենտն է՝ 27 գոլային փոխանցմամբ:

Քվեարկության արդյունքներով անգլիացի պաշտպանն առաջ է անցել Ջեկ Գրիլիշից, Մեյսոն Գրինվուդից, Անտոնի Մարսիալից, Մարկուս Ռեշֆորդից, Դին Հենդերսոնից, Մեյսոն Մաունտից և Կրիստիան Պուլիշիչից:

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը տրվում է մինչև 23 տարեկան ֆուտբոլիստներին: