15.08.2020 12:30

«Ռոմայի» գլխավոր մարզիչն արձակուրդն անցկացնում է Ուկրաինայում

«Ռոմայի» գլխավոր մարզիչն արձակուրդն անցկացնում է Ուկրաինայում

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան արձակուրդն անցկացնում է Ուկրաինայում՝ Սեւ ծովի ափին, գրում է իտալական La Gazetta dello Sport-ը։

Պորտուգալացի մասնագետի կինը ուկրաինացի Կատերինա Օստրոուշկոն է։ Նախքան «Ռոման» գլխավորելը Ֆոնսեկան երեք տարի եղել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչը։ Օստրոուշկոն այդ ակումբի նախագահի մամուլի քարտուղարն էր։ 

Ֆոնսեկան ցանկանում է «Ռոմայում» տեսնել Կիեւի «Դինամոյի» եզրային պաշտպանների Վիտալի Միկոլենկոյին եւ Թոմաշ Կենձերային։ Չի բացառվում, որ արձակուրդի ընթացքում Ֆոնսեկան բանակցի այս ֆուտբոլիստների ներկայացուցիչների հետ։