15.08.2020 12:18

196 նոր դեպք, 320 ապաքինված

196 նոր դեպք, 320 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 196 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 41 հազար 495 է:

Ապաքինվել է եւս 320 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 34 հազար 484:

Մինչ այս պահը իրականացվել է 183 հազար 789 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 952 մարդ:

Մահացել են 3 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 86 (կին),  70 (տղամարդ) եւ 68 (տղամարդ) տարեկան:

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 817

242 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: