17.08.2020 13:25

Լուկաշենկո․ «Քանի ինձ չեք սպանել, ուրիշ ընտրություններ չեն լինի»

Լուկաշենկո․ «Քանի ինձ չեք սպանել, ուրիշ ընտրություններ չեն լինի»

Նոր ընտրություններ Բելառուսում չեն լինի, հայտարարել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի անվաքարշակների գործարանի գոծադուլ հայտարարած բանվորների հետ հանդիպմանը։ Նրա խոսքը փոխանցել է БелТа-ն։

«Երբեք չեք տեսնի, որ ես ճնշման տակ ինչ-որ բան անեմ։ Նման բան չի՛ լինի։ Քանի որ չի լինի ո՛չ МЗКТ-ն, ո՛չ МАЗ-ը,  ո՛չ БелАЗ-ը, կես տարվա մեջ մենք ամեն ինչ կոչնչացնենք»,- ասել է Լուկաշենկոն։

Tut.by-ն Լուկաշենկոյից այլ մեջբերում է անում․

«Պատասխանում եմ ձեր հարցին․ մենք ընտրություններ ենք անցկացրել։ Քանի ինձ չեք սպանել, ուրիշ ընտրություններ չեն լինի»։

Փոխանցում է tvrain-ը։