18.08.2020 16:54

Թուրքիա․ Պահպանողականներն ուզում են կանանց զրկել պաշտպանությունից

Թուրքիա․ Պահպանողականներն ուզում են կանանց զրկել պաշտպանությունից

Թուրքիայի իշխող «Արդարության և զարգացման» կուսակցությունը քննարկում է երկրի հնարավոր ելքը կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի  վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայից, որը հայտնի է նաև որպես Ստամբուլյան կոնվենցիա։

Թուրքիան առաջիններից է եղել, որ 2012 թ․ վավերացրել է այս համաձայնագիրը, սակայն այժմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ իր երկիրը պետք է ինքնուրույն կազմի նման փաստաթղթերը, այլ ոչ թե օգտվի ուրիշների շաբլոններից։

Թուրք հասարակության պահպանողական հատվածի կարծիքով՝ Կոնվենցիան խարխլում է ընտանիքի հիմքերը։

Փոխանցում է BBC-ն։