19.08.2020 07:17

Հաագայի դատարանը չի հաստատել Հարիրիի մահվանը «Հեզբոլլահի» և Սիրիայի առնչությունը

Հաագայի դատարանը չի հաստատել Հարիրիի մահվանը «Հեզբոլլահի» և Սիրիայի առնչությունը

Հաագայում հատուկ ստեղծված դատարանը երեքշաբթի հրապարակել է 2005 թ․ Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով դատավճիռը։

Դատավորները հայտարարել են, որ իրենց չի հաջողվել ապացույցներ գտնել այդ հանցագործությանը «Հեզբոլլահ» շիա խմբավորման և Սիրիայի կառավարության առնչության վերաբերյալ։

Հարիրին ու ևս 21 մարդ սպանվել էին ռումբի պայթյունից։

Դատավճիռը հրապարակելով՝ դատավոր Դևիդ Ռեն ասել է, որ թե՛ «Հեզբոլլահը» և թե՛ Սիրիան կարող էին պատճառներ ունենալ՝ Հարիրիի մահը ցանկանալու համար, բայց ապացույցներ, որոնք կմատնանշեին, որ նրանք անմիջականորեն կապ ունեն այդ սպանությանը, չեն հայտնաբերվել։

«Հեզբոլլահը» և Սիրիայի կառավարությունը հերքում են իրենց առնչությունը Լիբանանի վարչապետի սպանությանը։

Ռումբը, որի վրա պայթել է Հարիրիին տեղափոխող ավտոմեքենան, գործի է դրվել բջջային հեռախոսի օգնությամբ, որը պատկանել է մեղադրյալներից մեկին՝ Սելիմ Այաշին, որը, ինչպես պարզել է դատարանը, կապ է ունեցել «Հեզբոլլահի» հետ։ Նա, ի վերջո, մեղավոր է ճանաչվել մեղադրանքի բոլոր կետերով (ահաբեկության իրականացում, դավադրություն և կանխամտածված սպանություն)։ Մյուս երեք մեղադրյալներն արդարացվել են։

Հարիրին միլիարդատեր էր, նա սուննի էր, սերտ կապեր ուներ ԱՄՆ-ի, ինչպես նաև՝ արևմտյան  այլ երկրների և Պարսից ծոցի պետությունների հետ։ Նա գլխավորել էր Լիբանանում քաղաքացիական պատերազմից հետո1975-ից 990 թթ․ Բեյրութի վերականգնումը։

Փոխանցում է BBC-ն։