20.08.2020 12:00

«Բարսելոնայի» նախագահը՝ այն ֆուտբոլիստների մասինն, որոնք չեն հեռանա ակումբից

«Բարսելոնայի» նախագահը՝   այն ֆուտբոլիստների մասինն, որոնք չեն հեռանա ակումբից

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն նշել է թիմի այն ֆուտբոլիստներին, որոնք ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում չեն հեռանա ակումբից:

««Բարսելոնան» որևէ դեպքում չի պատրաստվում հրաժարվել Տեր Շտեգենից, Լանգլեից, Սեմեդուից, Դե Յոնգից, Գրիզմանից և Մեսիից: 

Առաջարկներ ստացել ենք կապված Դեմբելեի հետ, սակայն նա ևս կմնա ակումբում: Մենք դեռ հույսեր կապում ենք նրա հետ»,- Բարտոմեուի խոսքը փոխանցում է Sport.es-ը: 

Ավելի վաղ իսպանական մարզական պարբերականները հայտնում էին, որ Լիոնել Մեսին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բավարիայից» կրած պարտությունից հետո որոշում է ընդունել հեռանալ «Բարսելոնայից»: