20.08.2020 05:00

«Բարսելոնան» նոր մարզական տնօրեն ունի

«Բարսելոնան» նոր մարզական տնօրեն ունի

Կատալոնական «Բարսելոնան» Ռամոն Պլանեսին նշանակել է ակումբի մարզական տնօրենի պաշտոնում, տեղեկացնում է Իսպանիայի փոխչեմպիոնի մամուլի ծառայությունը:

52-ամյա Ռամոն Պլանեսը «Բարսելոնայի» նախկին մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի օգնականն էր, կատալոնական ակումբ է տեղափոխվել 2018 թվականին «Խետաֆեից»: 

Ռամոն Պլանեսը նախկինում աշխատել է «Էսպանյոլում», «Ռեյսինգում», «Ալավեսում», «Լեյդայում», «Էլչեում» և «Ռայո Վալյեկանոյում»: