21.08.2020 09:00

Կումանի նշանակումը չի փոխել Մեսիի դիրքորոշումը

Կումանի նշանակումը չի փոխել Մեսիի դիրքորոշումը

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ապագան շարունակում է հարցականի տակ մնալ կատալոնական ակումբում:

Football Italia-ի համաձայն՝ 33-ամյա ֆուտբոլիստը շարունակում է դիտարկել «Բարսելոնայից» հեռանալու տարբերակը՝ չնայած նրան, որ վերջերս թիմի գլխավոր մարզիչ էր նշանակվել Ռոնալդ Կումանը: Վերջնական որոշում կայացնելուց առաջ Մեսին մտադիր է հանդիպել հոլանդացի մասնագետի հետ:

Արգենտինացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի ամառ: Նախորդ մրցաշրջանում Մեսին ակումբային մակարդակում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 31 գոլի ու 26 գոլային փոխանցման հեղինակ: