21.08.2020 10:01

Լուիս Էնրիկեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը

Լուիս Էնրիկեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրապարակել է ազգային թիմի կազմը Գերմանիայի և Ուկրաինայի դեմ Ազգերի լիգայի ընտրական փուլի խաղերի համար: Առաջին անգամ ազգային թիմ է հրավիրվել կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Անսու Ֆատին, հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 

Դարպասապահնեև. Դավիդ Դե Խեա, Կեպա Արիսաբալագա, Ունաի Սիմոն:

Պաշտպաններ. Խեսուս Նավաս, Դանիել Կարվախալ, Սերխիո Ռամոս, Պաու Տորես, Դիեգո Լյորենտե, Խոսե Գայա, Սերխիո Ռեգիլոն, Էրիկ Գարսիա: 

Կիսապաշտպաններ. Ֆաբիան Ռուիզ, Տյագո Ալկանտարա, Սերխիո Բուսկետս, Ռոդրի, Միկել Մերինո, Դանի Օլմո, Օսկար Ռոդրիգես:

Հարձակվողներ. Ռոդրիգո Մորենո, Միկել Օյարսաբալ, Ադամա Տրաորե, Մարկո Ասենսիո, Անսու Ֆատի, Ֆերան Տորես:

Գերմանիա – Իսպանիա խաղը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին Շտուտգարտում, իսկ 3 օր անց իսպանացիները Մադրիդում կմրցեն Ուկրաինայի հավաքականի հետ: