21.08.2020 11:06

«Այաքսը» 15 միլիոն եվրո է առաջարկել Սուարեսի տեղափոխության դիմաց

«Այաքսը» 15 միլիոն եվրո է առաջարկել Սուարեսի տեղափոխության դիմաց

Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է մարզական կարիերան շարունակել իր նախկին ակումբում՝ հոլանդական «Այաքսում», տեղեկացնում է Goal.com-ը:

«Այաքսը» բանակցություններ է սկսել 33-ամյա հարձակվողի ներկայացուցիչների հետ և պատրաստ է նրա տեղափոխության դիմաց վճարել 15 միլիոն եվրո: 

«Բարսելոնան» դեմ չէ հրաժեշտ տալ ուրուգվայցի հարձակվողին, որի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Լուիս Սուարեսը «Այաքսում» հանդես է եկել 2007-2011 թվականներին: