21.08.2020 11:29

Կումանը տրանսֆերային պահանջ է ներկայացրել «Բարսելոնայի» ղեկավարությանը

Կումանը տրանսֆերային պահանջ է ներկայացրել «Բարսելոնայի» ղեկավարությանը

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է ուժեղացնել ակումբի կիսապաշտպանությունը:

Կումանը «Բարսելոնայի» ղեկավարությունից պահանջել է ձեռք բերել Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» և Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջորջինո Վեյնալդումին:

Նշվում է, որ Կումանը կապ է հաստատել 29-ամյա ֆուտբոլիստի հետ, որի հետ աշխատել է Հոլանդիայի հավաքականում, և խնդրել է նրան նոր պայմանագիր չկնքել «Լիվերպուլի» հետ:

Վեյնալդումի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Վեյնալդումը մասնակցել է 37 հանդիպման, խփել 4 գոլ: