21.08.2020 13:04

37-ամյա Պեպե Ռեյնան կվերադառնա Իսպանիայի առաջնություն

37-ամյա Պեպե Ռեյնան կվերադառնա Իսպանիայի առաջնություն

Իտալական «Միլանը», որին պատկանում է Ռեյնայի տրանսֆերային իրավունքը, պատրաստ է անվճար հրաժարվել իսպանացի դարպասապահի ծառայություններից:

Պեպե Ռեյնան 2020 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձակալությամբ տեղափոխվել է անգլիական «Աստոն Վիլա»:

1995-2002 թվականներին Ռեյնան հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայում», 2002-2005 թվականներին՝ «Վիլյառեալում», 2005-2014 թվականներին՝ «Լիվերպուլում», 2014-2015 թվականներին՝ «Բավարիայում», 2015-2018 թվականներին՝ «Նապոլիում», այնուհետև պայմանագիր է կնքել «Միլանի» հետ: