22.08.2020 11:26

Անկախության հռչակագիր-30․ Մեր պատմության փառավոր էջերը հաջորդող քաղաքական սերունդները ջնջել են

Անկախության հռչակագիր-30. «Առաջին լրատվական»-ի հերթական զրուցակիցն է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Բագրատ Ասատրյանը:

Անդրադառնալով Անկախության հռչակագրին նախորդած զարգացումներին, մասնավորապես «Ղարաբաղ» կոմիտեի կողմից ղեկավարվող շարժմանը՝ մեր զրուցակիցը նկատեց. «Մեր պատմության փառավոր էջերը ջնջվել են: Հաջորդող քաղաքական սերունդները ամեն ինչ արեցին, որ կա՛մ սևացնեն պատմությունը, կա՛մ ուղղակի ջնջեն բառիս բուն իմաստով: Մինչդեռ շատ ու շատ խնդիրների, նաև Ղարաբաղյան խնդրի կարգավորման ակունքներն այնտեղ են: Եվ եթե այսօրվա քաղաքական գործիչները, դրա նախորդ սերունդը այդ էջը բացեին, կարծում եմ՝ շատ բան կսովորեին, թեև սկզբունքները ըստ էության չեն փոխվել»:
Բագրատ Ասատրյանի խոսքով՝ հայ քաղաքական միտքը միայն այս շրջանում էր, որ առաջ քաշեց այն հիմնական թեզը, թե՝ մենք մեր ուժերին պետք է ապավինենք: