22.08.2020 09:30

«Բարսելոնայի» նախագահի թեկնածու. Մեսին «Բարսելոնայի» ամենակարևոր ֆուտբոլիստն է

«Բարսելոնայի» նախագահի թեկնածու. Մեսին «Բարսելոնայի» ամենակարևոր ֆուտբոլիստն է

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը հայտարարել է, որ ակումբը պետք է ամեն ինչ անի, որպեսզի համոզի Լիոնել Մեսիին չհեռանալ:

««Բարսելոնայի» ղեկավարության վարած քաղաքականության պատճառով միշտ կա վտանգ, որ Մեսին կհեռանա: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Մեսին չմտածի այդ ուղղությամբ:

Լիոնել Մեսին «Բարսելոնայի» ամենակարևոր ֆուտբոլիստն է: Ես չեմ պատկերացնում «Բարսելոնան» առանց Մեսիի»,- Ֆոնտի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 33-ամյա Լիոնել Մեսին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մյունխենի «Բավարիայից» 2:8 հաշվով կրած պարտությունից հետո վերջնական որոշում է ընդունել հեռանալ «Բարսելոնայից»:

Կատալոնական ակումբի նախագահի ընտրությունը տեղի է ունենալու 2021 թվականի մարտին: