22.08.2020 10:30

Սերժ Գնաբրին՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Սերժ Գնաբրին՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Չեմպիոնների լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստին:

Կիսաեզրափակիչի հանդիպումների լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրին, որը ֆրանսիական «Լիոնի» դեմ խաղում դարձել էր դուբլի հեղինակ:

Լավագույնի կոչման համար պայքարում էին նաև Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ֆրանսիական ՊՍԺ-ի ներկայացուցիչներ Նեյմարն ու Անխել Դի Մարիան:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդիպելու են «Բավարիան» ու ՊՍԺ-ն: Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 23-ին Լիսաբոնում։