22.08.2020 11:30

Յայա Տուրեն քննադատել է Գվարդիոլային

Յայա Տուրեն քննադատել է Գվարդիոլային

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Յայա Տուրեն քննադատության է ենթարկել ակումբի գլխավոր մարզիչ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլային:

Յայա Տուրեի կարծիքով՝ Գվարդիոլան չի կարողանում օգտագործել իր տրամադրության տակ գնտվող ֆուտբոլիստների ներուժը և հաղթող թիմ կառուցել:

«Գվարդիոլային հրավիրել են «Մանչեսթեր Սիթի», որպեսզի նա տիտղոսներ նվաճի: Երբ դու նայում ես «Լիվերպուլին» կամ մյուս թիմերին, նրանք հաղթող թիմ են դարձել առանց լուրջ ֆինանսական ներդրումների: Գվարդիոլան չի կարողացել հաղթող թիմ ստեղծել ներդրումների առկայության պայմաններում:

Իհարկե, Գվարդիոլան հրաշալի մարզիչ է, սակայն «Մանչեսթեր Սիթիում» նրա ծրագրերը չեն կատարվում»,- Տուրեի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ 49-ամյա Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել է 2016 թվականին: