22.08.2020 13:08

Կոկորինին առաջարկել են «Ռոմային»

Կոկորինին առաջարկել են «Ռոմային»

«Սպարտակի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինի ծառայություններն առաջարկել են «Ռոմային»: Այս մասին հայտնում է Metaratings-ը: 

Ըստ աղբյուրի՝ իտալացի գործակալներից մեկն է կատարել առաջարկը հռոմեական ակումբին: 

Հաղորդվում է, որ «Ռոման» դեռևս հետաքրքրված չէ ռուս հարձակվողի ծառայություններով: 

Հիշեցնենք, որ Կոկորինը օգոստոսի 2-ին է պայմանագիր կնքել «Սպարտակի» հետ: