22.08.2020 12:37

Վարդան Հարությունյան. Պարզ ու շիտակ ասաց, որ առկա դատական համակարգը, գործող դատավորները մեր խաչն են

Վարդան Հարությունյան. Պարզ ու շիտակ ասաց, որ առկա դատական համակարգը, գործող դատավորները մեր խաչն են

Վարդան Հարությունյանը Ֆեսյբուքում գրել է.

«Ես էլ դիտեցի (ուշացումով) արդարադատության երիտասարդ նախարարի ֆեյսբուքյան հարցազրույցը։ Տխուր, շատ տխուր տպավորություն թողեց։ Ոչ մի թել, ոչ մի ջիղ, ոչ մի հուշ, որ կկապեր նրան 2018-ի հեղափոխության կարգախոսների, ծրագրերի, էներգետիկայի հետ՝ չկար։ Նաեւ՝ երիտասարդություն չկար։
Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման հետ կապված հիմնավորումները, որ նա բերում էր, մինչեւ 2018 թվական եղած ցանկացած նախարարից կարելի կլիներ լսել։ Նրանց դեպքում այդ հիմնավորումներն իրենց տրամաբանության մեջ կտեղավորվեին։ Ինչպես որ այսօր տրամաբանական է դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված թեկնածուի առաջադրումը։ Ընտրել են իրենց տեսակից ու իրենց նմանին։
Բացատրությունները, որ արդարադատության համակարգում արագ փոփոխություններ անել հնարավոր չէ, կասեր (ասել են, 1000 անգամ են ասել) մինչեւ 2018-ը աշխատած ցանկացած նախարար։
Պարզ ու շիտակ ասաց, որ առկա դատական համակարգը, գործող դատավորները մեր խաչն են, ու մենք պետք է տանենք։ Մեզ դեռ երկար են այս դատավորները դատելու։ Ապա՝ գնալու են վաստակած հանգստի՝ հսկայական թոշակներով ու պատվավոր կոչումներով։ Իսկ նախկին քաղբանտարկյալները թող իրենք գնան այս դատարանների դռներն ու իրենց ուժերով փորձեն արդարացման վճիռներ ստանալ։
Բարեփոխումներ են անում, մի օր, հեռավոր մի օր լավ է լինելու»։