22.08.2020 13:06

Քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի` արդարացման հիմքով Վճռաբեկ բողոքը ուղարկվեց վճռաբեկ դատարան

Քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի` արդարացման հիմքով Վճռաբեկ բողոքը ուղարկվեց վճռաբեկ դատարան

Արդեն տեղեկացրել ենք, որ 2008 թվականի իրադարձություններից հետո ազատազրկված քաղբանտարկյալները դժգոհ են իրենց արդարացման վճիռների ձգձգումից եւ որոշել են իրենք ձեռնարկել հիմնարար իրավունքի խախտման հիմքով արդարացման պահանջով վճռաբեկ բողոքներ ներկայացնելու գործընթացը։

Արմեն Խաչատրյանը Ֆեյսբուքում տեղեկացրել է, որ «7-ի գործով» քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի` արդարացման հիմքով Վճռաբեկ բողոքը նույնպես ուղարկվեց վճռաբեկ դատարան։

Հիշեցնենք, որ օրերս Վճռաբեկ բողոք է ներկայացվել հայտնի «7-ի գործով» քաղբանտարկյալ, 225-րդ հոդվածով դատապարտված Հակոբ Հակոբյանի նկատմամբ կայացված վճռի դեմ։