23.08.2020 01:00

Օնլայն Օլիմպիադա․ Հայաստան - Մարոկկո՝ 6։0

Օնլայն Օլիմպիադա․ Հայաստան - Մարոկկո՝ 6։0

ՖԻԴԵ-ի կազմակերպած օնլայն Օլիմպիադայի ուժեղագույնների դիվիզիոնի C ենթախմբի 6-րդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականը ոչ մի հնարավորություն չտվեց Մարոկկոյի թիմին՝ 6։0։

Հաղթանակ տարան Գաբրիել Սարգսյանը, Սամել Տեր-Սահակյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գեւորգյանը, Արթուր Դավթյանն ու Աննա Սարգսյանը։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի թիմը 4։2 հաշվով հաղթել էր ռումինացիներին, երկրորդ տուրում 2,5։3,5 հաշվով պարտվել բուլղարացիներին, երրորդ տուրում 4,5։1,5 պարտության էր մատնել Թուրքիայի հավաքականին, չորրորդ տուրում 4,5։1,5 հաշվով ուժեղ էր խորվաթներից, 5-րդ տուրում ոչ մի շանս չտվեց Ալժիրի թիմին՝ 6։0։

C ենթախմբի առաջատարը Ռուսաստանն է, որը տարել է 6 հաղթանակ՝ 12 թիմային միավոր։ Երկրորդ տեղում է Հայաստանը՝ 10 միավոր։

Խմբային փուլը կավարտվի օգոստոսի 23-ին անցկացվելիք երեք տուրով։ Ենթախմբում առաջին երեք տեղերը գրաված թիմերը դուրս կգան փլեյ-օֆֆ (1/8 եզրափակիչ)։