23.08.2020 10:00

Սարգիս Ադամյանը վերսկսել է մարզումները գերմանական «Հոֆենհայմի» ընդհանուր խմբում

Սարգիս Ադամյանը վերսկսել է մարզումները գերմանական «Հոֆենհայմի» ընդհանուր խմբում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը վերսկսել է մարզումները գերմանական «Հոֆենհայմի» ընդհանուր խմբում։ Ակումբի մամուլի ծառայույունը զրուցել է հայ ֆուտբոլիստի հետ։

«Ես շատ ուրախ եմ, որ դարձյալ մարզվում եմ թիմի հետ։ Մշտապես մարզվել են անհատական ծրագրով։ Դա տեւական եւ ծանր աշխատանք էր։ Թիմի հետ մարզումը շատ ավելի ուրախ է անցնում։

Ես ինձ լավ եմ զգում, բայց ստուգողական հանդիպումների դեռ չեմ մասնակցի։ Աստիճանաբար եմ մտնում գործընթացի մեջ։ Վստահ եմ, որ հաջորդ շաբաթ արդեն կկարողանամ աշխատել ամբողջական ծանրաբեռնվածությամբ։ Հաջորդ հանգստյան օրերին, հավանաբար, հայտավորված կլինեմ ստուգողական խաղերին։

Վնասվածք ստացա, երբ իսկապես լավագույն մարզավիճակում էի, Բունդեսլիգայում 5 գոլ էի խփել։ Հիմա գլխավոր նպատակը վերադառնալն է եւ մարզավիճակս վերականգնելը։ Դրանից հետո միակ նպատակը կլինի դարձյալ գոլեր խփելը»,- ասել է Սարգիս Ադամյանը։

«Հոֆենհայմը» օգոստոսի 22-ին ստուգողական հանդիպում է անցկացրել գերմանական «Գրոյտեր Ֆյուրտի» հետ եւ հաղթել է 1։0 հաշվով։