11.02.2013 13:50

«Fun» խումբն ու երգչուհի Ժանել Մոնեն՝ «Գրեմմիի» մրցանակակիրներ՝ «Տարվա լավագույն երգի» համար (տեսանյութ)

«Fun» խումբն ու երգչուհի Ժանել Մոնեն՝ «Գրեմմիի» մրցանակակիրներ՝ «Տարվա լավագույն երգի» համար (տեսանյութ)
© EPA/ИТАР-ТАСС

«Fun» խումբն ու երգչուհի Ժանել Մոնեն «We Are Young» հիթի համար արժանացել են հեղինակավոր «Գրեմմի» մրցանակի՝ «Տարվա երգ» անվանակարգում, հայտնում է ИТАР-ТАСС-ը:։

Հեղինակավոր մրցանակաբաշխությունն անցկացվել է Լոս Անջելեսի «Սթեփլս» համալիրում։

«Լավագույն փոփ դուետ» անվանակարգում հաղթող են ճանաչվել Գոթյեն ու Քիբրան՝ «Somebody That I Used to Know» հիթի համար։ «Լավագույն գործիքային փոփ ալբոմ» է ճանաչվել Քրիս Բոթիի «Impression»-ը։

Սըր Փոլ Մաքքարթնին ստացել է իր արդեն 16-րդ «Գրեմմի» արձանիկը՝ «Ավանդական փոփ ոճում լավագույն վոկալ ալբոմ»-ի՝ «Kisses on the Bottom»-ի համար։

Դեռ նախնական արարողության ժամանակ «Nokia» թատրոնում ՝ մինչ հիմնական մասի պաշտոնական մեկնարկը, մրցանակների են արժանացել ռեփերներ Քանյե Ուեսթը և Ջեյ Զին՝ հաղթելով միանգամից 2 անվանակարգերում՝ «Լավագույն կատարում ռեփ ոճում» և «Լավագույն ռեփ-կոմպոզիացիա»՝ «N----s in Paris» կոմպոզիցիայի վրա համատեղ աշխատանքի համար։

«The Black Keys» խմբի վոկալիստ և կիթառահար Դեն Աուերբախը ստացել է միանգամից 3 մրցանակ՝ «Տարվա լավագույն պրոդյուսերի», «Լավագույն ռոք կոմպոզիցիայի» («Lonely Boy» երգ), «Լավագույն ռոք ալբոմի» («El Camino») համար։

Տարբեր անվանակարգերում մրցանակների են արժանացել երգչուհիներ Ռիհանան, Բեյոնսեն, Թեյլոր Սվիֆթը և «Mumford and Sons» խումբը։

Այլընտրանքային ալբոմի լավագույն հեղինակ է ճանաչվել Գոթյեն՝ «Making Mirrors»-ի համար, «Լավագույն R&B կատարում»՝ Բեյոնսեն՝ «Love On Top», «Լավագույն R&B երգ»՝ Միգելի «Adorn»-ը, «Լավագույն R&B ալբոմ»՝ «Black Radio»-ն։

 «Քանթրի ոճում լավագույն երգ» է ճանաչվել Ջոշ Քերրի և Քրիս Թոմփքինսի «Blown Away» կոմպոզիցիան։

«Լավագույն ջազային գործիքային ալբոմ» է ճանաչվել «Unity Band»-ը, «Լավագույն բլյուզային ալբոմ»՝ «Locked Down»-ը, «Լավագույն ռեգի ալբոմ»՝«Rebirth»-ը։

«Էթնիկ երաժշտության լավագույն ալբոմ» է դարձել նախորդ տարի կյանքից հեռացած հնդիկ երաժիշտ Ռավի Շանքարի «The Living Room Sessions, Part 1»-ը։

Բոլոր մրցանակակիրների ցանկը կարելի է դիտել այստեղ:

Ընդհանուր առմամբ՝ անվանակարգերի թիվը յուրաքանչյուր տարի տարբեր է լինում՝ հատուկ հանձնաժողովի որոշմամբ, որը միավորում է երաժշտության ոլորտի 20.000 ներկայացուցիչների։

Այս տարի մրցանակ է շնորհվել 81 անվանակարգերում։