23.08.2020 10:30

Բրունու Ֆերնանդեշը՝ Եվրոպայի լիգայի լավագույն ռմբարկու

Բրունու Ֆերնանդեշը՝ Եվրոպայի լիգայի լավագույն ռմբարկու

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը ճանաչվել է Եվրոպայի լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն ռմբարկու:

25-ամյա Ֆերնանդեշը Եվրոպայի լիգայի ավարտված մրցաշրջանում դարձել է 8 գոլի հեղինակ: Երկրորդ տեղում Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն է՝ 7 գոլով:

Բրունու Ֆերնանդեշը 2019/20 մրցաշրջանում «Սպորտինգի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 50 հանդիպման, խփել 27 գոլ, կատարել 22 գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի հաղթող դարձավ իսպանական «Սևիլիան», որը եզրափակիչում 3:2 հաշվով պարտության մատնեց «Ինտերին»: