23.08.2020 11:00

Ալեգրին «Ինտերի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն է

Ալեգրին «Ինտերի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն է

Միլանի «Ինտերի» ղեկավարությունը մտադիր է դադարեցնել համագործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ, տեղեկացնում է Sky Italia-ն:

Եվրոպայի լիգայի եզրափակիչում իսպանական «Սևիլիայից» կրած պարտությունից հետո «Ինտերի» ղեկավարությունը վերջնական որոշում է ընդունել հրաժարվել Կոնտեի ծառայություններից:

Նշվում է, որ Անտոնիո Կոնտեին փոխարինելու գլխավոր թեկնածուն «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին է:

Իտալիայի առաջնության ավարտված մրցաշրջանում «Ինտերը» զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը: