23.08.2020 12:00

Կումանը չի ցանկանում հրաժարվել Պիկեից

Կումանը չի ցանկանում հրաժարվել Պիկեից

Կատալոնական «Բարսելոնայի» կատալոնացի կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա Իսպանիայի փոխչեմպիոնի կազմից:

«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ակումբի ղեկավարությանն է ներկայացրել այն ֆուտբոլիստների ցանկը, որոնց հետ չի ցանկանում աշխատել: Ժերար Պիկեն չի ընդգրկվել հոլանդացի մասնագետի կազմած ցուցակում:

57-ամյա Կումանը չի ցանկանում աշխատել Ժունիոր Ֆիրպոյի, Ժորդի Ալբայի, Սամուել Ումտիտիի, Իվան Ռակիտիչի, Սերխիո Բուսկետսի, Արտուրո Վիդալի, Մարտին Բրեյթուեյթի և Ուսման Դեմբելեի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 33-ամյա Պիկեի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Ֆուլհեմը»: