23.08.2020 12:29

«Յուվենտուսը» հետաքրքրված է կիսապաշտպան Արտուրո Վիդալի վերադարձով

«Յուվենտուսը» հետաքրքրված է կիսապաշտպան Արտուրո Վիդալի վերադարձով

«Յուվենտուսը» հետաքրքրված է կիսապաշտպան Արտուրո Վիդալի վերադարձով, հայտնում է Daily Mail-ը: 

Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է թուրինյան ակումբի նոր գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն: Հաղորդվում է, որ անձամբ կիսապաշտպանը ևս ցանկանում է վերադառնալ «Յուվենտուս» և աշխատել Պիռլոյի գլխավորությամբ, որի հետ 2011-ից 2015 թվականներին խաղացել է թուրինյան ակումբում: 

Վիդալը 2018 թվականին է տեղափոխվել «Բարսելոնա»: Ավելի վաղ նա հանդես է եկել գերմանական «Բայեր» և «Բավարիա» ակումբներում:

 

«Բարսելոնայի» կազմում Վիդալը հաղթել է Իսպանիայի առաջնությունում և Սուպերգավաթի խաղարկությունում: Իսպանական Պրիմերայի նախորդ մրցաշրջանում Վիդալը «Բարսելոնայի» կազմում 33 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: