23.08.2020 13:00

«Լեչչեն» գլխավորեց 50-ամյա իտալացի մասնագետ Էուջենիո Կորինին

«Լեչչեն» գլխավորեց 50-ամյա իտալացի մասնագետ Էուջենիո Կորինին

«Լեչչեն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է, որ 50-ամյա իտալացի մասնագետ Էուջենիո Կորինին գլխավորել է թիմը: Կողմերը 3 տարվա պայմանագիր են կնքել: 

Կորինին «Լեչչեի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Ֆաբիո Լիվերանիի, որը հեռացվել է թիմի՝ Ա Սերիայից դուրս մնալուց հետո: 

Անձամբ Կորինին 2019/20 մրցաշրջանի ընթացքում երկու անգամ գլխավորել է «Բրեշիան» և երկու անգամ էլ հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: