23.08.2020 13:29

Ֆիգու․ Ցանկացած ակումբի համար շատ բարդ կամ գուցե անհնար է գնել Մեսսիի տրանսֆերը

Ֆիգու․ Ցանկացած ակումբի համար շատ բարդ կամ գուցե անհնար է գնել Մեսսիի տրանսֆերը

Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ֆիգուն պատասխանել է այն հարցին՝ որքանով է հավանական Լիոնել Մեսսիի ՝ մադրիդյան ակումբ տեղափոխությունը. 

«Արդյոք Մեսսին կարո՞ղ է «Բարսելոնայից» տեղափոխվել «Ռեալ», ինչպես ես. ոչ մի ակումբ այս տարի չի կարող վճարել Մեսսիի պայմանագրով սահմանված հրաժարագինը: Այս պահին տրանսֆերային շուկայում շատ քիչ բաներ են տեղի ունենում: Կարծում եմ՝ ցանկացած ակումբի համար շատ բարդ կամ գուցե անհնար է գնել Մեսսիի տրանսֆերը: Ըստ իս, մենք չենք տեսնի այն, ինչ տեղի ունեցավ ինձ հետ 20 տարի առաջ»,- Ֆիգուի խոսքերն է փոխանցում AS-ը: 

Հիշեցնենք՝ Ֆիգուն «Բարսելոնայից» «Ռեալ» է տեղափոխվել 2000 թվականին: Նա «Ռեալում» հանդես է եկել 2000-ից 2005 թվականներին: «Արքայական ակումբի կազմում Լուիշը 239 հանդիպման է մասնակցել և դարձել 57 գոլի հեղինակ: Ֆուտբոլիստի կարիերան նա ավարտել է 2009 թվականին՝ լինելով «Ինտերի» ֆուտբոլիստ: Պորտուգալացին հանդես է եկել նաև Լիսաբոնի «Սպորտինգի» կազմում: