23.08.2020 17:53

Սուրեն Պապիկյան. Ապրել և գործել Հռչակագրի ամեն մի տողն իրագործելու պատասխանատվությամբ

Սուրեն Պապիկյան. Ապրել և գործել Հռչակագրի ամեն մի տողն իրագործելու պատասխանատվությամբ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքում գրել է.

«Անկախության հռչակագիր – 30

1990 թ. օգոստոսի 23-ին հայ հասարակական-քաղաքական միտքը շատ կարևոր և վճռական քայլ կատարեց դեպի անկախ պետականության վերականգնում։
12 հոդվածից բաղկացած այս փաստաթուղթը մեր պետության գործունեության և քաղաքացու ապրելակերպի հիմքն է. այն ամրագրեց մեր անկախ ապրելու իրավունքը` վերականգնելով պատմական արդարությունը:

Հռչակագրի փիլիսոփայության հենքը համայն հայության, պետության և քաղաքացու նպատակների միասնությունն է, որը պատգամեց պետականաշինության սկզբունքները գալիք սերունդներին:
Վաղեմություն չճանաչող անկախության հռչակագիրը 30 տարի անց շարունակում է լինել մեզ համար ուղենշային:

Ապրել և գործել հռչակագրի ամեն մի տողն իրագործելու պատասխանատվությամբ` ի շահ մեր պետության, ի բարօրություն մեր հայրենիքի:
Շնորհավորում եմ»։