24.08.2020 01:30

Օնլայն Օլիմպիադա․ Հայաստան - Եգիպտոս՝ 5։1.Բուլղարիան (13) ու Հայաստանը (12) պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆի նախնական փուլում

Օնլայն Օլիմպիադա․ Հայաստան - Եգիպտոս՝ 5։1.Բուլղարիան (13) ու Հայաստանը (12) պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆի նախնական փուլում

ՖԻԴԵ-ի կազմակերպած օնլայն Օլիմպիադայի ուժեղագույնների դիվիզիոնի C ենթախմբի վերջին տուրում շախմատի Հայաստանի հավաքականը 5։1 հաշվով հաղթեց Եգիպտոսի թիմին։

Հաղթանակ տարան Լեւոն Արոնյանը, Լիլիթ Մկրտչյանը, Հայկ Մարտիրոսյանը, Աննա Սարգսյանը, Էլինա Դանիելյանը։

Պարտություն կրեց Սամվել Տեր-Սահակյանը։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի թիմը 4։2 հաշվով հաղթել էր ռումինացիներին, երկրորդ տուրում 2,5։3,5 հաշվով պարտվել բուլղարացիներին, երրորդ տուրում 4,5։1,5 պարտության մատնել Թուրքիայի հավաքականին, չորրորդ տուրում 4,5։1,5 հաշվով հաղթել խորվաթներին, 5-րդ տուրում ոչ մի շանս չտվել Ալժիրի թիմին՝ 6։0, 6-րդ տուրում Մարոկկոյին՝ 6։0, 7-րդ տուրում 2,5։3,5 հաշվով պարտվել անգլիացիներին, 8-րդ տուրում՝ Ռուսաստանին (2,5։3,5)։

C ենթախմբում առաջին տեղ գրաված Ռուսաստանը (17 միավոր) դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Բուլղարիան (13) ու Հայաստանը (12) պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆի նախնական փուլում։