24.08.2020 02:30

«Բարսելոնան» կվաճառի Սուարեսին եւ Ռակիտիչին

«Բարսելոնան» կվաճառի Սուարեսին եւ Ռակիտիչին

«Բարսելոնային» առաջնահերթային նպատակն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի եւ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի վաճառքն է, հաղորդում է Marca-ն։

Ակումբը մտադիր է նորանշանակ հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի գլխավորությամբ վերակառուցել թիմը։

Սպասվում է, որ 32-ամյա Ռակիտիչը կվերադառնա «Սեւիլիա», որի կազմում խաղացել է մինչեւ 2014-ին «Բարսելոնա» տեղափոխվելը։

33-ամյա Լուիս Սուարեսին վերադարձնելու ցանկություն ունի Ամստերդամի «Այաքսը», որը նրա համար առաջարկում է 15 միլիոն եվրո։