24.08.2020 11:00

Ռոնալդուի CR7 բրենդի հյուրանոց կբացվի Մանչեսթերում

Ռոնալդուի CR7 բրենդի հյուրանոց կբացվի Մանչեսթերում

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է համագործակցությունը հյուրանոցային բիզնեսի Pestana ընկերության հետ եւ 2023 թվականին CR7 բրենդի հյուրանոց կբացի Մանչեսթերում, հաղորդում է dailymail-ը։

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողի նոր հյուրանոցի (11 հարկ, չորս աստղ) շինարարության համար կներդրվի 27 միլիոն ֆունտ ստերլինգ։ Նախագծային փաստաթղթերն արդեն փոխանցվել են քաղաքային իշխանություններին։ Հյուրանոցը կունենա 151 համար, մարզադահլիճ, տանիքում՝ սրճարան եւ բար։

CR7 Pestana հյուրանոցներ արդեն գործում են Մադեյրայում, Լիսաբոնում, Մադրիդում, շուտով բացվելու են Նյու Յորքում, Մարաքեշում եւ Փարիզում։