24.08.2020 11:32

«Բենֆիկան» չի բավարարել Կավանիի ֆինանսական պահանջները

«Բենֆիկան» չի բավարարել Կավանիի ֆինանսական պահանջները

ՊՍԺ-ի նախկին հարձակվող Էդինսոն Կավանիի տեղափոխությունը Լիսաբոնի «Բենֆիկա» ձախողվել է, հաղորդում է պորտուգալական Record-ը։

Ազատ գործակալի կարգավիճակ ունեցող 33-ամյա ուրուգվայցի ֆուտբոլիստը պահանջել է երեք տարվա պայմանագիր, տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով։ Պորտուգալական ակումբը չի կարողացել բավարարել Կավանիի պահանջները։

Կավանիի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Մադրիդի «Աթլետիկոն» ու անգլիական «Լիդսը»։