24.08.2020 12:31

«Բոլոնիայի» գլխավոր մարզիչը, «Ֆիորենտինայի» եւ ՍՊԱԼ-ի ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով

«Բոլոնիայի» գլխավոր մարզիչը, «Ֆիորենտինայի» եւ ՍՊԱԼ-ի ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով

Վերջին օրերին Իտալիայում գրանցվել են կորոնավիրուսի նոր բռնկումներ։ «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչի թեստը եւս դրական պատասխան է տվել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 51-ամյա սերբ մասնագետը 2 շաբաթ կմնա ինքնամեկուսացման մեջ։  Միխայլովիչն անցած տարի բուժում էր ստացել լեյկեմիայի դեմ եւ հաղթահարել հիվանդությունը։

Կորոնավիրուսով են վարակվել նաեւ «Ֆիորենտինայի» դարպասապահ Սիմոնե Գիդոտին եւ կիսապաշտպան Էրիկ Պուլգարը, հաղորդում է իտալական ակումբի կայքը։ Վարակվածներն ախտանիշ չունեն, բայց մեկուսացել են մյուս ֆուտբոլիստներից։

Ա Սերիայից դուրս մնացած ՍՊԱԼ-ի կայքը հայտնում է երեք ֆուտբոլիստների վարակման մասին։ Նրանք նույնպես ախտանիշ չունեն եւ մեկուսացել են։