25.08.2020 17:01

«Վրաստանի պատրիոտների դաշինքին» ընտրություններում կօգնեն Կրեմլի քաղտեխնոլոգները

«Վրաստանի պատրիոտների դաշինքին» ընտրություններում կօգնեն Կրեմլի քաղտեխնոլոգները

2020 թ․ հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Կրեմլը կաջակցի «Վրաստանի պատրիոտների դաշինքը» ղեկավարող Իրմա Ինաշվիլիին և Դավիդ Տարխան- Մոուրավիին։ Այդ մասին գրել է «Դոսիե» կենտրոնը՝ հղում անելով  ՌԴ արտաքին հետախուզության ծառայության գեներալ Վլադիմիր Չեռնովին, որը գլխավորում է նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչությունը։

«Վրաստանի պատրիոտների դաշինքը» քննադատում է երկրի իշխանություններին, պահանջում է դադարեցնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ, և ընդհակառակը՝  հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ։ Նրանք ցույցեր են կազմակերպում Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան առջև, հանդես են գալիս Սորոսի հիմնադրամի դեմ, ինչպես նաև պահանջում են փակել ամերիկյան ՀԿ-ների մասնաճյուղերը՝ Միջազգային հարաբերությունների ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) և Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI)։

Կուսակցության ներկայացուցիչները 2019 թ․ ժամանել են Մոսկվա և հանդիպել մի քանի պաշտոնյաների հետ։

Փոխանցում է newsru.com-ը։