26.08.2020 10:00

Ջոկովիչը և Մարեյը հաղթանակներ են տարել

Ջոկովիչը և Մարեյը հաղթանակներ են տարել

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել այս տարի Նյու Յորքում անցկացվող Ցինցինատիի «Մասթերս» շարքի մրցաշարի երրորդ շրջան: Սերբ թենիսիստը 1 ժամ 42 րոպեում հաղթել է լիտվացի Ռիչարդս Բարանկիսին: Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Տենիս Սանդգրենը:

Աշխարհի նախկին առաջին ռակետ, բրիտանացի Էնդի Մարեյը 6:3, 3:6, 7:5 հաշվով հաղթել է Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևին: Երրորդ շրջանում բրիտանացին ուժերը կչափի կանադացի Միլոշ Ռաոնիչի հետ: 

Ցինցինատիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 4,2 միլիոն դոլար է։