26.08.2020 12:00

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը կանցկացվի հանդիսականների ներկայությամբ

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը կանցկացվի հանդիսականների ներկայությամբ

ՈւԵՖԱ-ի ղեկավարությունն օգոստոսի 25-ին որոշում է ընդունել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման անցկացման վերաբերյալ, տեղեկացնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

ՈւԵՖԱ-ն թույլատրել է հանդիպումն անցկացնել սահմանափակ քանակով՝ 30 տոկոս հանդիսականների ներկայությամբ: 

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Բավարիայի» և Եվրոպայի լիգայի գավաթակիր «Սևիլիայի» մասնակցությամբ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումներն անցկացվել էին առանց հանդիսականների: