26.08.2020 05:00

TyC Sports. «Բարսելոնայի» նախագահը հրաժարական կտա, որպեսզի Մեսին մնա թիմում

TyC Sports. «Բարսելոնայի» նախագահը հրաժարական կտա, որպեսզի Մեսին մնա թիմում

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ակումբի ղեկավարության արտահերթ ժողովի ընթացքում հայտարարել է հրաժարական տալու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին, տեղեկացնում է TyC Sports-ը:

Բարտոմեուն որոշել է հրաժարական տալ, որպեսզի թիմի առաջատար Լիոնել Մեսին չհեռանա ակումբից: 

Բարտոմեուի հրաժարական տալուց հետո ակումբի տնօրենների խորհուրդը որոշում կընդունի նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիոնել Մեսին տեղեկացրել է «Բարսելոնայի» ղեկավարությանը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբից հեռանալու որոշում ընդունելու մասին: