Լիտվայի ԱԳՆ-ն պատժացուցակ է մտցրել Լուկաշենկոյին ու ևս 117 հոգու

Լիտվայի ԱԳՆ-ն պատժացուցակում ընդգրկել է Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և հանրապետության ևս 117 պաշտոնյաների։
Նշվում է, որ ճշգրտված ցուցկն արդեն ուղարկվել է բալթյան հանրապետության ՆԳՆ։
Նախկինում Լիտվայի պատժացուցակում 32 մարդ էր ընդգրկված, որոնք, Վիլնյուսի կարծիքով՝ կապ ունեին Բելառուսում ընտրությունների արդյունքները կեղծելու և ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու հետ։
Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել օգոստոսի 9-ին։ Ընտրատեղամասերի փակվելուց հետո հանրապետությունում զանգվածային ցույցեր են սկսվել՝ ընդդեմ ընտրությունների արդյունքերի կեղծման, որոնք շարունակվում են մինչև օրս։
Փոխանցում է gazeta.ru-ն։