26.08.2020 17:34

ՌՈՒԵ-ն փոխել է Բելառուսի ուղղափառ եկեղեցու առաջնորդին

ՌՈՒԵ-ն փոխել է Բելառուսի ուղղափառ եկեղեցու առաջնորդին

Ռուսական ուղղափառ եկեղեցու սրբազան սինոդը ամենայն Բելառուսի հայրապետական նոր էկզարխ (ինքնուրույն եկեղեցու պետ) է նշանակել  եպիսկոպոս Վենիամինին (Տուպեկո), որը փոխարինել է Մինսկի և Զասլավսկի միտրոպոլիտ  Պավելին (Պոնոմարյով)։

Ըստ սինոդի տարածած հաղորդագրության՝ նոր նշանակման որոշումը կայացվել է միտրոպոլիտ Պավելի խնդրանքով։

Միտրոպոլիտ Պավելը Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո շնորհավորել էր Ալեքսանդր Լուկաշենկոյին։  «Հայրենակիցները մեծ հույսեր են կապում ձեզ հետ՝ Բելառուսի ինքնիշխանության, ազգային, հոգևոր և մշակութային ժառանգությունը պահպանելու, սոցիալական և տնտեսական կայունությունն ամրապնդելու տեսակետից»,- ասվում էր շնորհավորական տեքստում։

 Սակայն ավել ուշ միտրոպոլիտը բելառուսցիներին դիմել էր խաղաղության և համաձայնության կոչով, իսկ Լուկաշենկոյին էլ կոչ էր արել դադարեցնել բռնությունները երկրում։ Նա խոստովանել էր, որ ուղղակի ցնցված է ՕՄՕՆ-ի վայրագությունները պատկերող տեսագրություններից։

Օգոստոսի 21-ին Բելառուսի ուղղափառ եկեղեցու ղեկավարությունը հոգևորականությանը հիշեցրել է, որ նրանք պարտավոր են մասնակցություն չունենալ քաղաքականությանը՝ հանրությանը չգրգռելու համար։ Հիշեցրել են, որ եկեղեցու «առաքելությանը չի վայելում քաղաքական ակցիաներին մասնակցելու կամ չմասնակցելու կոչեր հնչեցնել, սակայն վճռականորեն դատապարտում է բռնության բոլոր տեսակները, ատելության և անհանդուրժողականության հրահրումը որևէ մեկի նկատմամբ՝ լինեն դրանք բժիշկները, միլիցիան, ուսուցիչները  թե իշխանության ներկայացուցիչները կամ որևէ այլ սոցիալական խումբ»։

Փոխանցում է newsru.com-ը։