26.08.2020 18:01

Մարիա Մակսակովան ԴՆԹ-թեստ է հանձնել՝ Ստալինի հետ ազգակցական կապը պարզելու համար

Մարիա Մակսակովան ԴՆԹ-թեստ է հանձնել՝ Ստալինի հետ ազգակցական կապը պարզելու համար

Պետդումայի նախկին պատգամավոր, օպերային երգչուհի Մարիա Մակսակովան ԴՆԹ-թեստ է հանձնել, որպեսզի պարզի՝ արդյո՞ք ազգակցական կապեր ունի ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի հետ։

Թեստի արդյունքները հայտարարվել են Ռուսաստանի «Առաջին ալիքի» «Թող խոսեն» ծրագրի եթերում։

Երգչուհու ասելով՝ ինքն այդ թեստն արել է, քանի որ լուրեր էին պտտվում, թե իր տատիկը եղել է խորհրդային առաջնորդի մտերմուհին։ Ընդ որում՝ Ստալինի ծոռ Սելիմ Բենսաադը և թոռ Յուրի Դավիդովը իրենց համաձայնությունն են տվել անցկացնելու այդ թեստը։

Այսպիսով, թեստի արդյունքներով՝ Մակսակովան և Դավիդովը 95,86 %-ով ազգականներ չեն հանդիսանում։ Սակայն հավանականությունը, որ երգչուհին և Բենսաադը ազգակցական կապերով (հորեղբոր, հորաքրոջ, մորեղբոր կամ մորաքրոջ գծով) քույր ու եղբայր են, կազմում է 56,61 %։

Ավելի ստույգ քննության համար Մակսակովան համաձայնել է ժամանել Ռուսաստան։

Փոխանցում է gazeta.ru-ն։