27.08.2020 09:00

Ջոկովիչը կիսաեզրափակիչում է

Ջոկովիչը կիսաեզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը նվաճել է այս տարի Նյու Յորքում անցկացվող Ցինցինատիի «Մասթերս» շարքի մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր: Քառորդ եզրափակիչում սերբ թենիսիստը 1 ժամ 3 րոպեում ուժեղ է գտնվել գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆից՝ 6:3, 6:1:

Կիսաեզրափակիչում Ջոկովիչը կխաղա իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ: Եզրափակիչի մյուս ուղեգիրը կիճարկեն կանադացի Միլոշ Ռաոնիչն ու հույն Ստեֆանոս Ցիցիպասը:

Ցինցինատիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 4,2 միլիոն դոլար է։

Նովակ Ջոկովիչը 68-րդ անգամ է դուրս գալիս «Մասթերս» շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ: Այդ ցուցանիշով նա զիջում է միայն իսպանացի Ռաֆայել Նադալին (73 անգամ):