27.08.2020 09:30

Բարսելոնայի բնակիչները դուրս են եկել փողոց և պահանջում են Բարտոմեուի հրաժարականը

Բարսելոնայի բնակիչները դուրս են եկել փողոց և պահանջում են Բարտոմեուի հրաժարականը

Կատալոնական «Բարսելոնայի» երկրպագուները փողոցային պայքար են սկսել ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի դեմ:

La Senyara-ի հաղորդմամբ՝ Լիոնել Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից հետո Բարսելոնայի բնակիչները դուրս են եկել փողոց, հավաքվել են «Կամպ Նոու» ստադիոնի շրջակայքում և պահանջել են ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հրաժարականը:

Օգոստոսի 25-ին հայտնի էր դարձել, որ Լիոնել Մեսին «Բարսելոնայից» հեռանալու որոշման մասին տեղյակ է պահել ակումբի ղեկավարությանը:

Նշվում էր, որ Լիոնել Մեսին որոշել է հեռանալ «Բարսելոնայից» Խոսեպ Մարիա Բարտոմեուի վարած քաղաքականության պատճառով: