27.08.2020 10:00

Մարադոնան կարող է իսպանական ակումբ գլխավորել

Մարադոնան կարող է իսպանական ակումբ գլխավորել

Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան կարող է աշխատանքի անցնել իսպանական Լա Լիգայում:

Fichajes-ի տեղեկություններով՝ 59-ամյա Մարադոնայի հետ պայմանագիր կնքելու հնարավորությամբ հետաքրքրված է Պրիմերայից Լա Լիգա տեղափոխված «Էլչեն», որը պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչին: 

Դիեգո Մարադոնան 2019 թվականի սեպտեմբերից զբաղեցնում է արգենտինական «Խիմնասիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը:

Ավելի վաղ լեգենդար արգենտինացին գլխավորել է նաև «Դորադոսը», «Ալ-Վասլը», «Ալ-Ֆուջայրը» և Արգենտինայի ազգային հավաքականը: