27.08.2020 12:10

Բելառուսի Քննչական կոմիտեն հարցաքննում է ընդդիմադիր առաջնորդներին

Բելառուսի Քննչական կոմիտեն հարցաքննում է ընդդիմադիր առաջնորդներին

Քննչական կոմիտեն հարցաքննության է կանչել ընդդիմության Համակարգող խորհրդի ևս մի անդամի՝ Մարիա Կոլեսնիկովային։

Կոլեսնիկովան բելառուսական ընդդիմության կին-առաջնորդների եռյակից վերջինն է, որ դեռ մնացել է երկրում։ Սվետլանա Տիխանովսկայան և Վերոնիկա Ցեպկալոն հեռացել են Բելառուսից։

Օգոստոսի 20-ին Համակարգող խորհրդի անդամների նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ երկրի անվտանգությունը սպառնալիքի ենթարկելու մեղադրանքով։ Եթե նրանք մեղավոր ճանաչվեն, մինչև հինգ տարցա ազատազրկում է սպառնում նրանց։

Երեկ Մինսկում արդեն հարցաքննել են գրականության Նոբելյան մրցանակակիր, Համակարգող խորհրդի անդամ Սվետլանա Ալեքսիևիչին։

Փոխանցում է BBC-ն։