27.08.2020 12:39

Անկարգություններ Վիսքոնսինում

Անկարգություններ Վիսքոնսինում

Ամերիկյան Վիսքոնսին նահանգի Քենոշա քաղաքում շարունակվում են ընդհարումները ոստիկանության և ցուցարարների միջև։ Վերջիններիս զայրացրել է այն, որ կիրակի օրը ոստիկանները թիկունքից կրակել են աֆրոամերիկացի Ջեյքոբ Բլեյքին։ Բլեյքը չի մահացել, բայց նրա ստորին վերջույթները կաթվածահարվել են։

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քաղաք են ուղարկվում ռազմականացված ստորաբաժանումներ՝ այնտեղ կարգուկանոն հաստատելու համար։

Ոստիկանության հետ բախումների ընթացքում զոհվել է երկու մարդ, մեկը վիրավորվել է։

Նահանգի գլխավոր դատախազ Ջոշ Քոլն ասել է այն ոստիկանի անունը, որը վիրավորել է Բլեյքին։ Գլխավոր դատախազի խոսքով՝ Ռուսթեն Շեսքի անունով ոստիկանը վեց անգամ կրակել է Բլեյքի վրա, երբ նա փորձել է բացել ոստիկանի ավտոմեքենայի դուռը։

Փոխանցում է BBC-ն: