27.08.2020 12:49

Վճռաբեկ դատարան է ներկայացվել «7-ի գործով» քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանի բողոքը՝ արդարացման պահանջով

Վճռաբեկ դատարան է ներկայացվել «7-ի գործով» քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանի բողոքը՝ արդարացման պահանջով

Այսօր Վճռաբեկ դատարան է ներկայացվել Մարտի 1-ի դեպքերով հարուցված հայտնի «7-ի գործով» քաղբանտարկյալ, 225-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտված Ալեքսանդր Արզումանյանի Վճռաբեկ բողոքը՝ արդարացման պահանջով: Ֆեյսբուքում տեղեկացնում է Արմեն Խաչատրյանը: 

Ալեքսանդր Արզումանյանը 2017 թվականից անցել է դիվանագիտական ծառայության եւ Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Շվեդիայի Թագավորությունում, Իսլանդիայի Հանրապետությունում, Ֆինլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է:

Սա «7-ի գործով» քաղբանտարկյալների երրորդ բողոքն է Վճռաբեկ դատարանին: