27.08.2020 14:33

ԱՄՆ հետախուզական ծառայությունները և Թրամփը հակասում են միմյանց

ԱՄՆ հետախուզական ծառայությունները և Թրամփը հակասում են միմյանց

ԱՄՆ հետախուզական ծառայությունների և ընտրական  հանձնաժողովների ներկայացուցիչները հայտարարել են, որ ամերիկյան ընտրություններում ձայների հաշվարկի վրա դրսից միջամտելը չափազանց դժվար կլինի, նշում է New York Times-ը։

Նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ փոստով քվեարկելը լուրջ կեղծիքների տեղիք կտա և այլ երկրների թույլ կտա միջամտել ընտրական գործընթացին։

Հատուկ ծառայությունների ներկայացուցիչների պնդմամբ՝ ԱՄՆ-ում քվեարկության ապակենտրոնացված համակարգը, փաստորեն, անհնար է դարձնում արդյունքների կեղծումը նախագահական ընտրություններում։ Հակահետախույզները նաև հայտարարում են, որ ոչ մի նշան չեն տեսնում, թե ինչ-որ երկիր փորձում է միջամտել ընտրությունների արդյունքներին։

ՀԴԲ ներկայացուցիչների կարծիքով՝ Covid-19-ի համավարակի պատճառով ավելի ու ավելի շատ ընտրողներ են գերադասում քվեարկել փոստով, բայց քանի որ ձայների հաշվարկը կատարվում է տեղերում, այլ ոչ թե կենտրոնացված, ցանկացած օտար պետության համար շատ դժվար կլինի, եթե չասենք՝ ընդհանրապես անհնար կլինի միջամտել այդ գործընթացին։

Փոխանցում է BBC-ն։