27.08.2020 16:01

Լուկաշենկո․ Բելառուսի նկատմամբ դիվանագիտական կոտորած է սկսվել

Լուկաշենկո․ Բելառուսի նկատմամբ դիվանագիտական կոտորած է սկսվել

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ  արտասահմանյան պետությունները երկրի դեմ դիվանագիտական ջարդ են կազմակերպել։

Այդ մասին հաղորդել է БелТА-ն։

Լուկաշենկոն ընդգծել է, որ կոտորածն ընթանում է ամենաբարձր մակարդակով։

Պետության գործող ղեկավարի կարծիքով՝ դա հիբրիդային պատերազմի փուլերից մեկն է։

«ԶԼՄ-ները և տեղեկատվական ոլորտը ախտահարված են այդ ջարդով՝ հակամարտող կողմերի պատերազմով»,- հավելել է Լուկաշենկոն։

Փոխանցում է gazeta.ru-ն։